Սպորտ

Բռնցքամարտիկ Արման Անտոնյանը կիսաեզրափակչում է

arammanukyan
Լվովում ընթացող ավագ տարիքի պատանիների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր ավարտվեցին ¼ եզրափակիչ մենամարտերը: Հայաստանի պատվիրակներից ¼ եզրափակչի արգելքը հաղթահարեց ևս մեկ բռնցքամարտիկ՝ 57 կգ քաշային Արման Անտոնյանը, ով կիսաեզրափակչի ուղեգրի համար պայքարում առավելության հասավ Լեհաստանը ներկայացնող Քրիստիան Պարիսի նկատմամբ: Ավելի վաղ կիսաեզրափակչի ուղեգիր էր նվաճել նաև 60 կգ քաշային Կորյուն Ասթոյանը: Վաղը Եվրոպայի առաջնությունում հանգստյան օր է, իսկ մայիսի 22-ին կկայանան կիսաեզրափակիչները: 57 կգ քաշայի Արման Անտոնյանը կմրցի Չեխիայի , իսկ 60 կգ քաշային Կորյուն Ասթոյանը Ադրբեջանի ներկայացուցչի հետ: Հարգանքով՝ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայություն

Back to top button