Բրյուսելում հանդիպում են ՌԴ ԱԳ նախարարն ու ՆԱՏՕ- ի ղեկավարը


Բրյուսելում այսօր հանդիպում են Ռոսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթերթնեբերգը: Հանդիպումը կկայանա Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նստաշրջանի շրջանակներում: Օրակարգում երկկողմ հարաբերություններն են, ուկարիանական ճգնաժամը, ռազմական ոլորտում շփումների վերականգնման հարցը:
Նախօրեին Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն հայտարարել էր, որ Ռուսաստանին սպառնում են նոր պատժամրջոցներ, եթե «Մինսկ-2»- ի պայմանավորվածությունները չկատարվեն:
Ուկրաինական ճգնաժամի համատեքստում ՆԱՏՕ-ն և Ռուսաստանը դադարեցրել են երկխոսությունը։ Շփումների վերականգնման հարցն անցյալ տարեվերջին բարձրացրել էր Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը դաշինքի անդամ երկների իր պաշտոնակիցների հետ հանդիպման ժամանակ:
Տեղեկացնենք նաև, որ նախօրեին Բրյուսելում Ռուսաստանի արտգործնախարարը բանակցություններ է վարել եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Տուրբյորն Յագլանդի հետ: