Մշակույթ
Christie’s -ում Այվազովսկու կտավը կդառնա «ռուսական» վաճառքի գլխավոր նմուշը
Հովհաննես Այվազովսկու «Ամերիկյան նավը Ջիբրալթարի ժայռի մոտ» կտավը կդառնա Լոնդոնում Christie’s աճուրդի տան «ռուսական» վաճառքի գլխավոր նմուշը, գրում է РИА Новости-ն՝ հղում անելով աճուրդի տան ներկայացուցչին։ Աճուրդը կանցկացվի հունիսի 1-ին։
«Առաջին անգամ այս աշխատանքը Christie’s աճուրդում վաճառվել է 2.7 մլն ֆունտ ստերլինգով՝ 2007-ին՝ սահմանելով գնային ռեկորդ, որը պահպանվել է 5 տարի»,- ասել է աճուրդի տան ներկայացուցիչը։
Ներկայում կտավի նախնական արժեքը 2-2.5 մլն ֆունտ ստերլինգ է։ Աճուրդում երկու այլ գլխավոր նմուշներ կլինեն Նիկոլայ Ռերիխի կտավները, որոնցից յուրաքանչյուրը գնահատվում է 500.000-700.000 ֆունտ ստերլինգ։