Քաղաքական
Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում կմասնակցի ԵԽ նախարարների կոմիտեի նստաշրջանին


Բրյուսելում մայիսի 18-19-ը կայանալիք Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 125-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Բելգիա։
Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։