Տնտեսական

Սկսվել են CIBJO-ի ամենամյա կոնգրեսի նախապատրասաական աշխատանքները

hasmikdilanyan
2016թ Հայաստանում անցկացվելու է  Ոսկերիչների համաշխարհային կոնֆեդերացիայի՝ CIBJO-ի ամենամյա կոնգրեսը: Համաժողովի  նախապատրասաական աշխատանքներն արդեն  սկսվել են: Ակնկալվում է, որ  մոտ  հազար մարդ կմասնակցի,  կանցկացվեն նաև մաստեր կլասներ, կկազմակերպվեն  ցուցահանդես վաճառքներ ու դասընթացներ:

 

 

Ոսկեգործությունն ու ադամանդագործությունը Հայաստանում դարերի պատմություն ունի: Հնուց  ի վեր  հայ ոսկերիչներն իրենց արտադրանքով գրավել են ամենապահանջկոտ գնորդներին անգամ: Ինչ որ մի պահ ու ինչ որ մի ժամանակ ոլորտը Հայաստանում նվազման միտումներ արձանագրեց:  Նոր տեխնոլոգիաների ներդրման, ոլորտի զարգացման ու  նոր աշխատատեղերի ստեղծման նպատակով  պաշտոնապես մի քանի ամիս, ոչ պաշտոնապես, սակայն, ավելի շատ ժամանակ, Երևանում գործում է  Մերիդիան  ոսկերչական ազատ տնտեսական գոտին:

Այստեղ  աշխատել ցանկացող ընկերությունները ազատվում են հարկերից, բայց ոչ՝ թղթաբանությունից:  Ներդրողները նախապատվությունը տալիս են հենց ազատ տնտեսական գոտուն՝ տարբեր պատճառներով: «Ոսկերչական տուն Հռիփսիմե» ընկերության հիմնադիր Հռիփսիմե Մելիքյանն օրինակ կարծում է, որ հարկերի վրա ծախսվող գումարներով նախ և առաջ   կարելի է  բիզնես գործունեությունը ընդլայնել:

Մերիդիան ազատ տնտեսական գոտու ծրագրի ղեկավար Նիկա Մանուկովայի փոխանցմամբ,պատրաստ են  ընդունել  ներդրողներին ու վերջիններիս   ներդրումային փաթեթները ներկայացնել կառավարությանը:  Մինչև տարեվերջ  նվազագույնը տասը ընկերություն իր գործունեությունը կսկսի ազատ տնտեսական գոտում՝ նվազագույնը՝ 300-500 աշխատատեղով: Այժմ նրանք մի շատ կարևոր  համաժողովի են պատրաստվում:  Մերիդիան ազատ  տնտեսական գոտու ծրագրի ղեկավար Նիկա Մանուկովայի փոխանցմամբ՝ «2016թ Հայաստանը հյուրընկալելու է Ոսկերիչների համաշխարհային կոնֆեդերացիայի՝ CIBJO-ի ամենամյա կոնգրեսին: Համեմատության համար ասեմ, որ այս տարի ինքը անցկացվում էր Բրազիլիայում, 2017-ին՝ Հնդկաստանում, 2018-ին՝ Ավստրալիայում: Նման մեծ, կայացած  երկրների կողքին փոքր Հայաստանը մեծ հնարավորություն է ունենալու  շատ ծավալով ներկայացվելիություն ապահովելու համաժողովին»:

Համաժողովի  նախապատրասաական աշխատանքներն արդեն  սկսվել են: Ակնկալվում է, որ  մոտ  հազար մարդ կմասնակցի,  կանցկացվեն նաև մաստեր կլասներ, կկազմակերպվեն  ցուցահանդես վաճառքներ ու դասընթացներ:

Back to top button