Հասարակություն

Հայաստանի վարչապետն աշխատանքային հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետի հետ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Վրաստանի Բաթումի քաղաքում աշխատանքային հանդիպում է ունեցել իր վրացի պաշտոնակից Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Առանձնազրույցի ընթացքում երկու երկրների վարչապետներն անդրադարձել են հայ-վրացական բարեկամական ու բարիդրացիական հարաբերություններին վերաբերող մի շարք հարցերի: Հովիկ Աբրահամյանը եւ Իրակլի Ղարիբաշվիլին քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության զարգացմանն ու խորացմանն առնչվող մի շարք հարցեր՝ կարեւորելով տարբեր ոլորտներում փոխգործակցության ընդլայնմանն ուղղված ծրագրերը: Հանդիպման ավարտից հետո Հայաստանի եւ Վրաստանի կառավարությունների ղեկավարները շրջել են Բաթումիի զբոսայգում:

Կարդացեք նաև

Back to top button