

«Ռազմաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում շարունակում է լարված մնալ և դա առաջին հերթին արտահայտվում է հակառակորդի որդեգրած ռազմական հռետորաբանության, կողմերի միջև վստահության մթնոլորտի բացառման, սպառազինությունների մրցավազքի գործելաոճով, իսկ այդ ամենն անշուշտ խաթարում է բանակցային գործընթացը: Ուստի այս իրավիճակում զինված ուժերի ղեկավարությունը պարտավոր է զօրուգիշեր մտածել ազգային բանակի ձեռքբերումներն ամրապնդելու, բանակի մարտունակության աստիճանն առավել բարձրացնելու ուղղությամբ»,- այսօր պաշտպանության նախարարին առընթեր կոլեգիայի նիստում հայտարարել է նախարար Սեյրան Օհանյանը։
Նիստում քննարկվել են պաշտպանական գոտիներում և տեղամասերում ամրաշինական կառույցների կատարելագործման, խրամատների, խրամաբջիջների կահավորման, առաջնագծում նոր կացարանների ու գետնատնակների, ծածկված խրամաճեղքերի, արգելափակոցների ու դաշտային ճաշարանների կառուցման հարցերը։