Հասարակություն

Թանգարանային գիշերվան տարեց տարի ավելի շատ այցելուներ են սպասում

alisagevorgyan
Մայիսի 18-ին կնշվի թանգարանների միջազգային տոնը, որին կնախորդի թանգարանային գիշեր համաեվրոպական միջոցառումը: Այն այս տարի կնշվի մայիսի 16-ին: Թանգարանների միջազգային խորհրդի` ԻԿՈՄ-նախաձեռնությամբ իրականացվող այս տոնն արդեն երկար տարներ մեծ ոգևորությամբ իրականացվում է նաև Հայաստանում: Վաղը  մայիսի 16-ին հանրապետության մոտ վեց տասնյակ թանգարանները մինչև կեսգիշեր  իրենց դռներն անվճար կբացեն այցելուների առջև: Թանգարանային թեժ գիշերվան տարեց տարի ավելի ու ավելի շատ այցելուներ են սպասում:

 

 

Թանգարանների միջազգային խորհրդի որոշմամբ 1977 թվականից մայիսի 18-ը նշվում է որպես թանգարանների միջազգային օր: Հետագայում այդ տոնին ավելացավ ևս մեկը` թանգարանային գիշերը, որը վերջին տարիներին մեծ իրարանցում է առաջացնում նաև Հայստանում: Մինչև կեսգիշեր այցելուների առաջ դռները բացած թանգարաններն այդ օրը ներկայանում են նաև յուրահատուկ ծրագրով: Համաեվրոպական տոնի շրջանակներում Էրեբունի արգելոց թանգարանը ևս կներկայանա հագեցած ծրագրով:

Ավելի ուշ այցելուների համար նախատեսվում է նաև զբոսանք Էրեբունի միջնաբերդում: Նշենք, որ Հայաստանում Թանգարանային գիշերն այս տարի անցկացվում է  «Թանգարանները հիշողության վկաներ» կարգախոսի ներքո և միջոցառման մասնակից բոլոր թանգարաններ այս կամ այն կերպ կանդրադառնան  Ցեղասպանության 100-րդ տարելիցին:

 

Տոնը՝ տոն, բայց առիթն օգտագործելով ոլորտի մասնագետները մեկ անգամ ևս հիշեցնում են իրենց խնդիրների մասին: Երիտասարդ որակյալ կադրերի խնդիրն այս ոլորտում առաջնային է: «Բացի այդ ողջ աշխահում թանգարաններն ունեն հովանավորներ, կան հատուկ օրենքներ նվիրատվության վերաբերյալ, ինչը զգալիորեն բարելավում է թանգարանների վիճակը»,-ասում է Մարինե Հարոյանը:

Back to top button