Բազմամարդ նստացույց՝ կառավարության շենքի առջև
Բազմամարդ նստացույցի նախաձեռնություն կառավարության շենքի առջև. «Նաիրիտ»-ի արդեն նախկին աշխատակիցները իրենց շուրջ 25 ամսվա աշխատավարձերն են պահանջում: Խոստումներին չեն հավատում, պահանջներըը նույնն են՝ յուրաքանչյուր ամիս վճարել երկու ամսվա աշխատավարձ: Ժամանակացույց են պահանջում՝ փաստաթղթի տեսքով: Կառավարության նիստի օրակարգում այսօր երեք տասնյակից ավելի հարցեր են քննարկվել:
160 հազար եվրո տուգանք՝ ՄԻԵԴ-ի հերթական վճռի համար՝ ՀՀ փոխհատուցում է դիմումատուի խախտված իրավունքների համար: Երեք հայց մեր երկրի դեմ՝ անհապաղ կատարելու համար: Վճիռներն ուժի մեջ են մտել այս տարվա փետրվարի 13-ին, կատարման վերջնաժամկետը երեք ամիս է՝ մայիսի 13-ը:
Եվ քանի որ համապատասխան որոշումը այսօր հաստատվեց, ուստի և դիմումատուները ուշացված մի քանի օրվա տոկոսագումարները նույնպես կստանան: Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը կառավարության նիստին վիճակագրական տվյալներով էր եկել: 2010թ հունվարի մեկից մինչև 2015 թ մայիսի 1-ը Հայաստանի վերաբերյալ գործերի քանակը 31 է եղել, որոնցով փոխհատուցվել է 555 հազար եվրոյին համարժեք գումար: Նախարարությունում համեմատել են այլ երկրների հետ ու եզրակացրել, որ Հայաստանի դիրքերն այնքան էլ վատ չեն: Ավելին, նախարարի խոսոքով, բարենպաստ դիրքերում է՝ գործերի քանակի մասով, և գումարի:
Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյան. «Կառավարությունը լրացուցիչ 10 մլրդ դրամ էլ կհատկացնի գյուղացիական վարկերի սուբսիդավորման համար: Մի քանի տարի է, ինչ ՀՀ գյուղացիական տնտեսությունները մատչելի՝ ութ տոկոսվ դրամային վարկերն են ստանում: Սուբսիդավորման գումարները վերջացել են, գլխավոր դրամատանը հենց այս նպատակով էլ գումար կտրամադրվի»:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը. «Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը և Կենտրոնական բանկը քննարկել են գյուղացիական տնտեսություններին տրամադրվող վարկերի խնդիրը: Հայտնի է, որ վարկերը տրամադրում էին 14 տոկոսով, որից վեց տոկոսը սուբսիդավորում է կառավարությունը: Այժմ Կենտրոնական բանկը ռեսուրսների պակաս ունի և Հանրապետության նախագահի հետ քննարկել եմ խնդիրը, որոշում ենք կայացրել պետբյուջեից 10 մլրդ դրամ հատկացնել ԿԲ-ին, որն այն կփոխանցի Ակբա Կրեդիտ Ագրիկոլ բանկին և այլ բանկերի՝ վարկային միջոցները գյուղացիներին հատակցնելու համար», -ասաց Հովիկ Աբրահամյանն ու նշեց, որ գյուղացիներին տրամադրվելիք վարկը կառավարության սուբսիդավորմամբ կտրամադրվի 8 տոկոսով: Ի դեպ, վարկը կհատկացվի ՀՀ դրամով:
Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնն առաջարկեց կառավարությունն էլ հաստատեց ապրանքային նշանների մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Մասնավորապես, ապրանքային նշանի գրանցման ժամեկտները կարճացել են, մեկ ամսվա փոխարեն՝ այն կազմելու է 7-10 օր:
Վերջին շրջանում այսօր առաջին անգամ մարդաշատ էր նաև Կառավարության շենքի մուտքը: Այստեղ իրենց նստացուցյը սկսեցին «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները: Նրանք պահանջում են իրենց չվճարած աշխատավարձերը: Նրանք հնչած պաշտոնական և ոչ մի խոստմանը արդեն չեն հավատում:
«Չենք հավատում չորս տարի է, մեզ խաբում են, չորս տարի նույն բառերն ենք լսում, հոսանքի գինը նորից ավելացնում են: Ինչի համար»:
Հիշեցնենք, որ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հույս հայտնեց, որ մինչև տարեվերջ աշխատավարձի պարտքը կմարվի: