Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Մինսկի համաձայնությունները անվանել է «կեղծ խաղաղություն»՝ միաժամանակ վստահեցնելով, որ Կիևը մտադիր չէ վերսկսել Դոնբասում ռազմական գործողությունները, քանի որ ուկրաինական հակամարտությունն ուժով կարգավորել հնարավոր չէ:
BBC-ի փոխանցմամբ՝ գերմանական ZDF հեռուստաալիքի եթերում Պորոշենկոն հայտարարել է, որ Կիևի համար գերակա խնդիր է պաշտպանունակության ամրապնդումը, քանի որ Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների կողմնակիցները կարող են փորձել ցամաքային ճանապարհ ստեծել դեպի Ղրիմ և գրավել Մարիուպոլը:
Նախօրեին Բեռլինում Պյոտոր Պորոշենկոն բանակցություններ է վարել Անգելա Մերկելի հետ: Մինչեւ հանդիպումը՝ դաշնային կանցլերը հոգնեցուցիչ աշխատանք է անվանել Ուկրաինայի արևելքի հակամարտության կարգավոմանն ուղղված բանակցությունները, «սակայն Ուկրաինան արժանի է մեր աջակցությանը»,- ընդգծել է Գերմանիայի կանցլերը։
Աշնանը կանցկացվեն Ուկրաինա- ՆԱՏՕ համատեղ զորավարժությունները
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն աշնանը կանցկացնել համատեղ զորավարժություններ, հայտնել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ Դրանք նվիրված կլինեն արտակարգ իրավիճակներում արագ արձագանքմանը:
«Մեր սերտ համագործակցությունը թույլ կտա ուժեղացնել Ուկրաինայի պաշտպանունակությունը, կհզորացնենք մեր գրասենյակը Կիևում: Այն կաջակցի Ուկրաինայի կառավարությանը՝ ներառյալ պաշտպանության նախարարությունը»,- ասել է Սթոլթենբերգը:
Միաժամանակ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել Ռուսաստանին հավատարիմ մնալ միջազգային իրավունքի նորմերին և դադարեցնել Ուկրաինայի արևելքի իրավիճակի միտումնավոր ապակայունացումը: Սթոլէենբերգի հայտարարությունը հնչել է թուրքական Անթալիայում, որտեղ երեկվանից անցկացվում է Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկների արտգործմնախարարների հանդիպում: Քննարկվող հիմնական հարցերից է Ռուսաստանի և Ուկրաինայի հետ հարաբերությունները: