Մշակույթ
Բարեկամության շքանշան՝ Կոնստանտին Օրբելյանին


ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 12 ին ստորագրել է Կոնստանտին Օրբելյանին Բարեկամության շքանշանով պարգևատրելու մասին հրամանագիր: Նախագահի հրամանագրում ասված է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55րդ հոդվածի 16 րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը որոշում եմ. հայ-ռուսական մշակութային կապերի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Կոնստանտին Օրբելյանին պարգևատրել Բարեկամության շքանշանով»: