ԿարևորՄիջազգային

Նեպալում կրկին հզոր երկրաշարժ է գրանցվել

Նեպալում կրկին հզոր երկրաշարժ է գրանցվել: Հայտնի է, որ երկրաշարժը տեղի է ունեցել Էվերեստի տարածքում՝ Կատմանդուից 83 կմ դեպի արեւելք: ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով երկրաշարժի ուժգնությունը  7.4 մագնիտուտ է կազմել, իսկ ապրիլի 25 -ին տեղի ունեցած երկրաշարժի ուժգնությունը 7.8 մագնիտուտ է եղել: Ստորգետնյա ցնցումները զգացվել են Դելիում եւ Դակայում, հաղորդում է bbc.co.uk-ը:

Հիշեցնենք, որ  Նեպալում ապրիլի 25-ին տեղի ունեցած հզոր երկրաշարժը ավելի քան 8000 մարդու կյանք էր խլել:

 

Back to top button