Հասարակություն
Արմեն Մուրադյանը շնորհավորել է բուժքույրերին


Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ուղերձ է հղել բուժքույրերի միջազգային օրվա առիթով՝ ջերմորեն շնորհավորելով նրանց՝ մասնագիտական տոնի կապակցությամբ։ Ուղերձում ասված է. «Անհնար է գերագնահատել ձեր ունեցած դերակատարությունը առողջապահության համակարգի զարգացման գործում: Դուք մշտապես ոչ միայն հիվանդի, այլև բժշկի կողքին եք։ Ձեր մասնագիտական պարտականությունները կատարելով, ձեր բարի վերաբերմուքով դուք մի կողմից նպաստում եք հիվանդի արագ ապաքինմանը, մյուս կողմից` աջակից լինում բժշկին: Ձեր ներկայությունը բժշկական հաստատություններում ձևավորում է հոգատարության և գթասրտության առանձնահատուկ մթնոլորտ»,-ասված է Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի՝ բուժքույրերին ուղղված շնորհավորական ուղերձում: