Պուտինն ու Մերկելը քննարկել են ուկրաինական ճգնաժամը


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քննարկել է ուկրաինական ճգնաժամը: Բանակցություններից հետո համատեղ ասուլիսի ժամանակ Մերկելը կոշտ քննադատության է ենթարկել Կրեմլի վարած քաղաքականությունը՝ Ղրիմի, ինչպես ինքն է նշել բռնակցումը անվանելով հանցավոր արարք: Մերկելը հայտարարել է, որ Մոսկվայի վարած քաղաքականություն է հանգեցրել է հետընթացի Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններում՝ ընդգծելով, որ Ուկրաինայի արևելքում հրադադար այդպես էլ չհաստատվեց: Մերկելի խոսքով, հայտարարել է, որ տեղական ընտրությունների անցկացումը պետք է հանգեցնի սահմանին լիարժեք վերահսկողության հաստատման: Վլադմիր Պուտինն իր հերթին նշել է, որ հրադադարի խախտման համար մեղավոր են երկու կողմերն էլ, կրկին կոչ անելով Կիևին ուղիղ բանակցություններ սկսել Դոնցեկի և Լուգանսկի հետ:
Հիշեցնենք, որ Պուտին-Մերկել բանակցությունները կայացել են նախօրեին՝ Մոսկվայում: Թեև Անգելա Մերկելը, ինչպեսև արևմտյան մյուս առաջնորդները հրաժարվել է մայիսի 9-ին ներկա գտնվել տոնական միջոցառումներին, սակայն մայիսի 10-ին դաշնային կանցլերը մասնակցել է Անհայտ կորած զինվորի գերեզմանին ծաղկեպսակ դնելու արարողությանը: Արևմտյան լրատվամիջոցները: BBC-ին գրում է, որ Մերկելի այցը չնայած կոշտ հայտարարություններին և մեկ օր ուշացումով Մոսկվա ժամանելուն կարելի է որակել որպես հաշտությանն ոււղված Բեռլինի քայլ: