Միջազգային
Կիեւը պատրաստվում է Մոսկվայից պահանջել 350 միլիարդ դոլար
Պաշտոնական Կիևը Դոնբասում պատերազմի ընթացքում կրած ավերածությունները գնահատում է 350 միլիարդ դոլար և գումարը պատրաստվում է պահանջել Մոսկվայից: Ուկրաինայի տնտեսական զարգացման առաջին փոխնախարար Ալեքսանդր Բորովիկը հայտարարել է, որ հենց Ռուսաստանը պետք է վճարի գումարը: Նրա խոսքով, ստեղծված իրավիճակը համամատելի է Քուվեյթի պահանջների հետ, որոնք այդ երկիրն առաջ էր քաշել 1991 թվականի իրաքյան ագրեսիայի և Սադամ Հուսեյնի զինուժի ներխուժումից հետո:
«Կիևը պետք է պաշտպանի իր շահերը», ասել է պաշտոնյան ուկրաինական հեռուստաալիքներից մեկի եթերում: Նրա խոսքով՝ Ուկրաինայի իշխանությունները պատրաստվում են գաղափարը լոբբինգի միջոցող առաջ տանել բոլոր հնարավոր ատյաններում: