Հասարակություն

Մայր Աթոռը կարող է Թուրքիայից պահանջել եկեղեցուց բռնազավթված սեփականությունը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը նույնպես Թուրքիայից կարող է պահանջել Հայոց ցեղասպանության տարիներին եկեղեցուց բռնազավթված սեփականությունը վերադարձնել: «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդն ասել է. «Մայր Աթոռը հանձնարարական է տվել, ուսումնասիրվում է, որպեսզի համապատասխան փաստաթղթերը դուրս բերվեն: Սա գործընթաց է, որ բավական ջանք և աշխատանք է պահանջում, արխիվներն ուսումնասիրելու, արխիվային փաստաթղթերը վեր հանելու, համապատասխան իրավաբանական ձևակերպումներով հիմնավոր կերպով նման դատական հայցեր ներկայացնելու Թուրքիայի իշխանություններին, դատական ատյաններին»,- ասել է Գարեգին Երկրորդը:

Վեհափառ հայրապետը նշել է, որ այս պահին պատմաբաններն ու իրավաբանները հայցի հիմնավորման ուղղությամբ են աշխատում։

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդ

Back to top button