Այսօր «Օրհուս» կենտրոնում կազմակերպվել էր կլոր-սեղան՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցների հանքավայրի արդյունահանման նախագծի թեմայով: Իրավաբան Արթուր Գրիգորյանը ներկայացրեց տեղանքի նկարագրոթյունը,նշելով ազդակիր համայնքների խնդիրները: «Հայաստանի անտառներ» հասարակական կազմակերպության տնօրեն Նազելի Վարդանյանն էլ ներկայացրեց իրականացված փորձաքննության իրավական խախատումները և հղում կատարելով «Սևանի մասին» օրենքի տասներորդ հոդվածին, ասաց ,որ արգելում է անմիջական ազդեցության գոտոում էկոլոգիապես վնասակար արտանետումների արտադրությունը: Բնապահպանության նախարարության ներկայացուցիչ Արթուր Մինասյանը նշեց, որ իրենք եզրակացություն տալիս հաշվի են առնել երեք համայնքների ղեկավարների դրական կարծիքը։
«Հայաստանի անտառներ» հասարակական կազմակերպության տնօրեն Նազելի Վարդանյանը ներկայացրեց իրականացված փորձաքննության իրավական խախտումները և հղում կատարելով «Սևանի մասին» օրենքի տասներորդ հոդվածին, ասաց, որ արգելվում է անմիջական ազդեցության գոտում էկոլոգիապես վնասակար արտանետումների արտադրությունը:
Ըստ նրա՝ փորձաքննություն իրականացնող մարմինը անտեսել է նաև ջրային օրենսգրքի պահանջները և տվել է դրական եզրակացություն: Նա նշեց, որ փորձաքննության դրական եզրակացությունը հակասում է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության՝ Ջերմուկը զբոսաշրջային կենտրոն դարձնելու հայտարարությանը։ Հետևաբար՝ կառավարությունը պետք է ընտրություն կատարի՝ կա՛մ զարգացնում է առողջարանային տուրիզմը, կա՛մ հանքարդյունաբերությունը, որովհետև այդ երկուսն իրար հետ համատեղելի չեն:
«Ամուլսարի գործարկումն էական վնաս է հասցնելու Սևանի լճին, սակայն բնապահպանության նախարարությունը, անտեսերով օրենքի դրույթները, տվել է փորձագիտական դրական եզրակացություն»,- ասաց նա։
Քննարկմանը ներկա փորձագետ Սերյան Մինասյանի դիտողություններից մեկը վերաբերում էր հանքավայրի փոշու ցրմանը, որը տարածվում է մինչև Սևանի ափերը, ինչի մասին վերլուծություն չի եղել: Վերջիսն պարզապես անհրաժեշտ համարեց նշել, որ պետությունը պետք կրկնակի հետազոտություն պահանջի:
Բնապահպան Ինգա Զարաֆյանը հայտարարեց,որ փորձագիտական եզրակացությունը պետք է լիներ ոչ թե դրական, այլ բացասական:
Բնապահպանության նախարարության ներկայացուցիչ Արթուր Մինասյանը նշեց, որ իրենք եզրակացությունը տալիս հաշվի են առնել երեք համայնքների ղեկավարների դրական կարծիքը: Վերջինս հավաստիացրեց ,որ բացասական որևէ կարծիք նախարարությունը չի ստացել:
«Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության փոխնախագահ Դիդիե Ֆոլենին ասաց, որ Հայաստանի օլիգարխ չէ, այլ Ֆրանսայի քաղաքացի է և կոչ արեց կաշառակերության վերաբերյալ մեղադրանքներ չհնչեցնել: Նկատենք, որ «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության փոխնախագահ Դիդիե Ֆոլենին և «Գեոթիմ» ընկերության կայուն զարգացման գծով ավագ մենեջեր Արմեն Ստեփանյանին դուր չեկավ, որ կույտային տարալվացման մասին խոսելիս էկրանին ցուցադրվում է պոչամբարի նկար:
Վերջիսն բարկացած հայտարարեց ,որ իրեն ասել են, թե սա փորձագետների հանդիպում է և որպես մասնագետ անընդունելի է հայմարում, որ պոչամբարի նկար են ցույց տալիս՝ կույտային տարալվացման մասին խոսելիս: «Մենք սա համարում ենք մոլորեցնող տեղեկատվություն»,- ասաց Դիդիե Ֆոլենին և խնդրեց օրինակ բերել, թե վերջին հիսուն տարիների ընթացքում կույտային տարալվացման հարթակի արտահոսք տեղի ունեցե՞լ է, թե՞ ոչ:
Լևոն Գալստյանն անվիճելի համարեց, որ հանքի օգտագործումը վնաս է հասցնելու շրջակա միջավայրին: «Իսկ նրանք, ովքեր ասում են, թե շատ երկրներում է «հանքակերության» գործունեություն իրականացվում, թող գնան, բացեն քարտեզները և համեմատեն երկրները»,- ասաց նա: Հայտնենք, որ քննարկումը ընթացքում վերածվեց բանավեճի: