Միջազգային
Վերադարձնել «եղբայրական Ադրբեջանի տարածքները». Դավութօղլուն պատրաստ է Հայաստանի հետ նստել- խոսել


Պատրաստ ենք նստել, խոսել, բայց գլուխ չենք խոնարհելու, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն ՝ Կարս այցելության ժամանակ։
«Կարսի հրապարակից եմ հայտարարում, թող բոլորը լսեն, մենք բոլորի հետ պատրաստ ենք նստել ու խոսել, սակայն գլուխ չենք խոնարհելու։ Եկեք խաղաղության մեջ ապրենք, նոր Կովկաս ստեղծենք»,- հայտարարել է Դավութօղլուն՝ ընդգծելով, թե այդ նպատակին հասնելու համար Հայաստանը պետք է վերադարձնի «եղբայրական Ադրբեջանի տարածքները»։