Հասարակություն

Հաջողված փաստաբան դառնալու գաղտնիքները բացահայտում է Հենրի Ռեզնիկը

hasmikdilanyan
ՀՀ  փաստաբանների պալատում այսօր հյուրընկալել են ռուս հայտնի  փաստաբան, Մոսկվայի փաստաբանների պալատի  առաջին փոխնախագահ Հենրի Ռեզնիկին: Նա մեր երկրում է երկարամյա ընդմիջումից  հետո: Նշենք նաև, որ Ռեզնիկը ՌԴ ամենահեղինակավոր փաստաբաններից է, ով նախկինում  պաշտպանել է Բորիս Ելցինի, Եգոր Գայդարի շահերը և ոչ միայն: Իսկ այժմ 77-ամյա փաստաբանը պաշտպանում է նաև մեր հայրենակից, հայտնի գործարար Լևոն Հայրապետյանի շահերը:

 

 

«Չլինել հիմար, լինել արդարամիտ». Մոսկվայի փաստաբանների պալատի առաջին փոխնախագահ,  փաստաբան՝ Հենրի Ռեզնիկը հաջողված փաստաբան լինելու գաղտնիքներն է  բացահայտում Երևանում: Լրագրող չդարձավ, սակայն,  ՌԴ ամենահեղինակավոր փաստաբաններից մեկը դարձավ: Նա նաև ԽՍՀՄ-ի լավագույն փաստաբաններից է, ով պաշտպանել է Բորիս Ելցինի, Եգոր Գայդարի շահերը և ոչ միայն: Հենրի Ռեզնիկը երեկ Ծիծեռնակաբերդ է այցելել, հյուրընկալվել նաև Մատենադարանում և  Սերգեյ Փարաջանովի  թանգարանում:

Վերջին անգամ Հենրի Ռեզնիկը Հայաստանում էր 28 տարի առաջ: Հայ գործընկերների հետ համագործակցության հնարավորություններ տեսնում է չնայած, փաստաբանների պալատում  հարցազրույցի պահին դեռ քսան րոպե էր հյուրընկալվել:

Հայ գործընկերների հետ  ռուս փաստաբանները հետագա համագործակցության ուղիներն են հստակեցնում: Հենրի Ռեզնիկը պաշտպանում է նաև մոսկավայաբնակ հայ գործարար Լևոն հայրապետյանի շահերը, ով հիշեցնենք,  ձերբակալվել էր  նախորդ տարվա հուլիսին, ծնունդով արցախցի հայտնի գործարարը Ռուսաստանի մայրաքաղաք էր ժամանել Մոնակոյից: Այժմ Լևոն Հայրապետյանը տնային կալանքի տակ է:

«Բոլորն ամեն ինչ հասկանում են, և դատախազը, և քննիչները, գիտեն, որ պաշտպանյալս անմեղ է, նրանք գիտեն նաև, որ ես էլ այդ մասին գիտեմ, մինչդեռ քննությունը շարունակում են: Տարօրինակ  ու քաղաքական ենթատեքստ  ունեցող իրավիճակ է»,-ասում է փաստաբանն ու հույս հայտնում, որ առաջիկայում քննությունը կավարտվի:

Back to top button