Քաղաքական

Բաքուն վրեժխնդիր է լինում. Արսեն Բաղդասարյանը դատապարտվեց 15 տարվա ազատազրկմամբ

marlenahovsepyan
Բաքուն վրեժխնդիր է լինում  դիվերսանտներ Դիլհամ Ասքերովի և Շահբազ Գուլիևի համար. Գյանջայի դատարանը ծանր հանցագործությունների դատարանն այսօր հայազգի Արսեն Բաղդասարյանին դատապարտել է 15 տարվա ազատազրկման: Ադրբեջանական «արդարադատությունը» նրան մեղադրում է հետախուզական գործունեություն իրականացնելու մեջ: Արսեն Բաղդասարյանն, ըստ Ադրբեջանի ՊՆ վարկածի, գերեվարվել է 2014-ի դեկտեմբերի 27-ին, «դիվերսիան» ետ մղելիս:

ԼՂՀ ՊԲ-ն հերքել էր դիվերսիայի փորձի մասին տեղեկությունը: Բաղդասարյանը, լինելով պայմանագրային զինծառայող, ԼՂՀ ՊԲ հաղորդագրության համաձայն, պարբերաբար ինքնակամ լքել էր իր մշտական տեղակայման վայրը, որի համար հրամանատարության որոշմամբ, կարգապահական խախտումներ կատարելու հիմնավորմամբ, ժամանակավորապես հեռացված է եղել ծառայությունից:

Back to top button