

Մամուլի ազգային ակումբը Լեհաստանի Ազգային տոնի առիթով այսօր լրագրողներին հրավիրել էր ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Եժի Նովակովսկու հետ հանդիպման, որի ընթացքում նա, բնականաբար, խոսել է այս ամսվա վերջին Ռիգայում նախատեսված ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի գագաթաժողովի մասին:
Հուսով ենք Հայաստանը Ռիգայի Արևելյան գործընկերության գագաթաժողովին կներկայանա ամենաբարձր մակարդակով, Մամուլի ազգային ակումբում հանդիպման հենց սկզբում նշեց Հայաստանում Լեհաստանի դեսպան Եժի Նովակովսկին:
Ծրագիրն ի սկզբանե նպատակ ուներ սերտ համագործակություն հաստատել Հայաստանի հետ, որը պաշտոնական Երևանն ավելի մոտենա ԵՄ- ին։
ԱԳ ծրագիրը նախատեսված չէր ընդլայնվելու տարածական ու քաղաքական առումով, այն նպատակ ուներ Հայաստանին հնարավորություն ընձեռելու ծանոթանալ Եվրոպական փորձին, ասում է դեսպանը։
Հայաստանի ԵՏՄ անդամակցությունից հետո, սակայն, խնդիր առաջացավ՝ կապված ազատ և համապարփակ առևտրի գոտու ստեղծման հարցում, և դեռ սեղանին է ու բաց է մնում բանակցությունների այն մասը, որը վերաբերում է քաղաքական համագործակցությանն ու ասոցացմանը, ևս մեկ անգամ հստակեցրեց Հայաստանում Լեհաստանի դեսպանը:
Ինչ ապագա է սպասվում Երևանին Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում՝ Հայաստանի արտաքին քաղաքական ուղղությունը ԵՄ-ից ԵՏՄ-շրջելուց հետո. դեսպանի պատասխանն այս հարցում բավականին պատկերավոր էր. «Տանգոյի համար երկու հոգի է հարկավոր և ԵՄ-ը պատրաստ է պարել Հայաստանի հետ»։
Իսկ հնարավո՞ր է ապագասյում նաև ազատ և համապարփակ առևտրի գոտինու ստեղծում։ «Երբեք չի կարելի ասել երբեք,- ասաց դեսպան Նովակովսկին՝ շարունակելով,- մտածեք՝ ինչպե՞ս կարող է ԱԳ ծրագրով համագործակցություն սկսել ԱՄՆ Ջորջիա նահանգի հետ»։
Երեկ Արցախում կայացան խորհրդարանական ընտրություններ և լրագրողներին հետաքրքրում էր նաև թե ինչպես է գնահատում դրան Հայաստանում Լեհաստան ի դեսպանը։
Քանի որ ԼՂՀ անկախության հարցը առկախ է, ոչ մի պետություն չի ճանաչել, ապա քաղաքական գնահատական տալը ճիշտ չէ: Լեհաստանի կառավարության համար Ղարաբաղը մի տարածք է, որ իրավական կարգավիճակ չունի և չի համարվում պետություն, ասաց։