ՄիջազգայինՏեսանյութեր
Վրաստանում ռուս բայքերներին ստիպել են հանել «գեորգեւյան ժապավենը» (տեսանյութ)


Վրաստանում ռուս բայքերներին ստիպել են հանել իրենց մոտոցիկլետները զարդարող «գեորգեւյան ժապավենները», հայտնում է APSNY.ge- ն՝ վկայակոչելով «Ազատ գոտի» կազմակերպության ներկայացուցիչ Ֆարնաոզա Չքադուային։
Չքադուան հայտնել է, որ դեպքը եղել է Թբիլիսիի Կոլտնտեսության հրապարակում, «գեորգեւյան ժապավենը» դանակով կտրել են բայքերներն իրենք՝ տեղացիների պահանջով։
Վրացական կայքի տեղեկություններով՝ ռուս բայքերներին այդ ժապավենը հանել պարտադրողներից մեկը եղել է նաեւ Իրակլի Քանթարիան՝ խորհրդային դրոշը գերմանական Ռայխստագի տանիքին ամրացրած Մելիտոն Քանթարիայի թոռը։
Տեղական ԶԼՄ- ների համաձայն՝ Տամբովից այժմ Վրաստան է ուղղվում բայքերների եւս մեկ խումբ։ Նախատեսված է, որ նրանք սահմանը կանցնեն մայիսի 9- ի նախաշեմին։