

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ
Ուրուգվայը պաշտոնական դիրքորոշում չունի Լեռնային Ղարաբաղի հարցում, բայց ոչ մեկը չի հակադրվում այն իրավիճակին, որ կա այստեղ , այսօր Ստեփանակերտում հայատարարել է Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օրիկոն:
Ուրուգվայի խորհրդարանական պատվիրակությունն Արցախ է ժամանել երեկ երեկոյան: Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նախագահ Բակո Սահակյանի, Ազգային ժողովում քաղաքական ու հասարակական կառույցների ներկայացուցիչների հետ, եղել Շուշիում, Գանձասարում, լսել փախստականների պատմությունները։