Կարասին. Ղարաբաղյան կարգավորման ձեւաչափի փոփոխությունը կբերի գործընթացի լղոզման


Ադրբեջանը Ռուսաստանի կարեւոր ռազմավարական գործընկերն է։ Մեր հարաբերությունների հիմքում իրավահավասարության եւ բարիդարացության սկզբունքներն են, բարեկամության եւ փոխադարձ հարգանքի դարավոր ավանդույթները։ Մեր երկրների միջեւ փոխգործակցության զարգացումն օբյեկտիվորեն նպաստում է Հարավային Կովկասում եւ Կասպյան տարածաշրջանում կայունության եւ անվտանգության ամրապնդմանը»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը «Ազերպրես» գործակալությանը տված հարցազրույցում։
Անդրադառնալով Ղարաբաղյան խնդրին՝ Կարասինը նշել է, որ հակամարտության կարգավորումը Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։ «Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբին, որի ակտիվ անդամներից են Գերմանիան եւ Թուրքիան, ապա դրա նպատակն է հակամարտության կողմերին աջակցելը։ Ցանկանում եմ ընդգծել, որ միջնորդները կարող են օգնել, նեցուկ լինել, առաջարկել լուծման տարբերակներ։ Ինքը՝ կարգավորումը, կախված է ոչ թե նրանցից, այլ կողմերից։ Դա ցանկացած հակամարտության աքսիոմն է։ Այս դեպքում ղարաբաղյան ողբերգական հակամարտությունը, որքան էլ խորը եւ բարդ լինի, այն չի կարող բացառություն լինել… Ենթադրում եմ, որ Մինսկի խմբի գործունեության շրջանակում եւ նրա համանախագահությունը կուտակել են միջնորդական բացառիկ փորձ։ Հաշվի առնելով ղարաբաղյան թեմայի նրբությունը՝ ձեւաչափի ցանկացած փորձ կարող է բերել բանակցային գործընթացի լղոզման եւ կողմերի դիրքորոշման հետընթացի»,- ասել է Կարասինը։