Մշակույթ
«1915» ֆիլմը ցուցադրվում է Երեւանի եւ Գյումրիի կինոթատրոններում


Ապրիլի 25-ից «1915» ֆիլմն արդեն հասանելի է հայաստանյան հանդիսատեսին: Այն ցուցադրդում է Երևանի «Սինեմա Սթար» և «Մոսկվա», Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոններում։ Ֆիլմին հաջորդում են քննարկումները։
«Մենք «1915»- ը բերեցինք տուն։ Ակնկալում ենք, որ ֆիլմը ոչ միայն կհարգի մեր զոհերի հիշատակը, այլ նաև կօգնի մեզ՝ հայերիս, նոր տեսանկյունից մոտենալ Եղեռնի հարցին»,- ասում է ասաց ռեժիսորներից Կարին Հովհաննիսյանը։