Ցեղասպանություն 100Քաղաքական

Դ. Մեդվեդեւ. «Մարդկության եւ քաղաքակրթության դեմ հանցագործությանը չկա արդարացում»

«Այս օրերին մենք հարգում են պատմության մեջ ամենաողբերգական իրադարձություններից մեկի՝ հայ ժողովրդի ցեղասպանության զոհերի հիշատակը։ Ցավակցում ենք 100 հարի առաջ Օսմանյան կայսրությունում զանգվածային բռնությունների զոհերին»,- ասված է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւն իր հայ պաշտոնակցին հղած ուղերձում։

«Մարդկության եւ քաղաքակրթության դեմ հանցագործությանը չկա եւ չի կարող լինել արդարացում։ Ամեն մեկի պարտքն է պահպանել այս սասափելի ողբերգության մասին ճշմարտությունը եւ անել ամեն ինչ, որ անցյալի սարսափները երբեք եւ ոչ մի տեղ չկրկնվեն։ Այդ պատմական դասերի անանց նշանակությունը կրկին ընդգծվեց Երեւանում վերջերս անցկացված սգո արարողությամբ»,- Մեդվեդեւի խոսքերն է մեջբերել ՏԱՍՍ գործակալությունը։

Back to top button