Քաղաքական

ՍԴՀԿ-ն փորձում է լրացնել ընդդիմադիր դաշտի բացը

arminegevorgyan
Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը և Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը մայիսի 1-ին՝ Աշխատանքի ու աշխատավորների միջազգային օրը, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում ժամը 18-ին հրավիրում են հանրահավաքի, որտեղ ՀՀ իշխանություններից պահանջելու են՝ հարգել ՀՀ քաղաքացու իրավունքները՝ ապահովելով նրա բարեկեցիկ կյանքը։  Հանրահավաքից առաջ կուսակցության առաջնորդնեըը հանդիպել են լրագրողների հետ:

 

Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության ատենապետ Նարեկ Գալստյանն ասում է, որ իրենք սոցիալական հավասարության կողմնակիցն են և իրենց հրապարակային գործունեությունը մայիսի 1-ից լինելու է շարունակական  ու հետևողական: ՍԴՀԿ ատենապետը հավաստիացնում է՝ մայիսի մեկի հանրահավաքը չի լինելու հայտարարությունների հիման վրա, ներկայացվելու է, փոփոխությունների ճանապարհային քարտեզը, որը վերաբերում է թե աշխատավորների իրավունքների պաշտապանության հարցերին, թե արհեստակցական միությունների անգործության պարագայում առաջացող խնդիրներին:

«Հանրահավաքին չեն հնչելու ապրիորի հայտարարություններ»,-ասում է Նարեկ Գալստյանը:

Դեմկուսի ղեկավար Արամ Սարգսյանի խոսքով՝վերջին շրջանում քաղաքական դաշտը վերջապես գնում է մաքրման, այսպես կոչված, փրկիչները հեռանում են դաշտից ու իրականում խոստացած մեկ օրվա վերափոխումը հեշտ չէ։

«Մենք քաղաքական կուսակցություններ ենք ու քաղաքական պայքար ենք մղելու։ Մայիսի 1-ը խորհրդանշական է, մենք ուզում ենք այս պահին պարտադրել իշխանությանը անելու այն ամենը, ինչ անհրաժեշտ է, որովհետև արյունաքամ ենք լինում այս պահին ևս։ Մենք հանրահավաքին անուններ կտանք ու կասենք, թե ինչի համար են նրանք պատասխանու ու ինչ չեն անում նրանք»։ 

«Ռադիլուր»-ի դիտարկմանը,թե ժողովուրդը վաղուց արդեն հիասթափվել է քաղաքական կուսակցություններից ու ոչ մեկին չի հավատում, հետևաբար, ինչպե՞ս են ժողովրդին համոզելու, որպեսզի նրանք այդ օրը գան հանրահավաքի, Արամ Սարգսյանը, համաձայնվելով մեր դիտարկման հետ, նշեց, որ իրենք երբևիցէ սուտ խոստումներ չեն տվել ու պայքարից չեն հեռացել, այլ արել են այն՝ ինչ կարողացել են:

«Մենք ժողովրդին պետք է ասենք, որ ընտրությունը ճիշտ կատարեք: Եվ ժողովուրդը պետք է հասականա, որ հարուստը չի կարող գալ և իրեն փրկել, քանի որ նույն հարուստը հարստացել է այս համակարգի օրոք»,-ասաց Արամ Սարգսյանը:

ՍԴՀԿ ատնեապետն  էլ  նշում է, որ այսօր քաղաքական կուսակցությունները խնդիր ունեն գնալու ու ցանկացած քաղաքացու ներկայացնելու իրենց գաղափարները, և եթե հավատան՝ ապա կգան հանրահավաքի.«Եթե չեն գա, ուրեմն խնդիրը մեզանում է. եթե ժողովուրդը նեղանում է քաղաքական կուսակցություններից, ուրեմն դու  քաղաքական տկար ես»:

Ինչ նչ վերաբերում է Հայաստանի Դեմոկրատական կուսակցության հետ համագործակցությանը` Նարեկ Գալստյանը նշեց, որ իրենք բաց են գաղափարապես նույն հարթության վրա գտնվող ուժերի հետ գործակցելու համար:

Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արմ Սարգսյանն էլ նշում է, որ իրենք երբևիցե սուտ խոստումներ չեն տվել ու եղել են այն կուսակցությունները, որ գործել են իրենց ուժերի ներածին չափով եւ  իրենց պատկերացրած համակարգում պետք է գործի սոցիալական արդարության սկզբունքը, որը մարդկանց թույլ է տալիս ճիշտ իրացնել իրենց հնարավորությունները:

Նարեկ Գալստյանի կարծիքով` Հայաստանում ընդդիմադիր դաշտը բաց է մնացել ու իրենք պատրաստ են հետևողական աշխատանքի միջոցով լրացնել այդ բացը:

Back to top button