Միջազգային

Պուտինին զեկուցել են Էրդողանի հայտարարության մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել են Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարության մասին։ «Այլ տեղեկությունների հետ միասին զեկուցել են եւ դրա մասին»,- ըստ ՏԱՍՍ- ի՝ հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Միաժամանակ՝ Պեսկովն ընդգծել է, որ սա չի անդրադանա երկու երկրների հարաբերությունների վրա, այդ թվում «Թուրքական հոսք» համատեղ ծրագրի։

«Մենք արդեն ասել են, որ, անշուշտ,մեզ համար առաջնահերթություն է մեր բազմաշերտ համագործակցության հետագա զարգացումը։ Այս դեպքում հուսով ենք, որ հարաբերություններն այնպես աստիճանաբար կզարգանան, ինչպես զարգացել են մինչ այս։ Մենք ունենք շատ համատեղ ծրագրեր աշխատանքում  եւ զբաղվելուշատ բան կա»,- Պեսկովի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքսը»։

Back to top button