Քաղաքական

ԱԳ նախարարը մեկնում է Փարիզ. նա կհանդիպի նաեւ ՄԽ համանախագահների հետ

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 28- 29- ին աշխատանքային այցով կլինի Փարիզում։

Նախարար Նալբանդյանը կմասնակցի Փարիզի քաղաքապետարանում՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ընդունելությանը, որի շրջանակներում տեղի կունենա «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» խորագրով ցուցահանդեսի բացումը, ինչպես նաև՝ հեղինակավոր «Politique Internationale» հանդեսի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բացառիկ համարի շնորհանդեսը։

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում կունենա Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանի հետ։

Ապրիլի 29-ին նախատեսվում է Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։

Back to top button