Սպորտ

Համահայկական խաղերը՝ օգոստոսի 2- 13- ը

Համահայկական ամառային 6- րդ խաղերը կանցկացվեն օգոստոսի 2- 13- ը Երեւանում, Ստեփանակերտում, Գյումրիում, Վանաձորում, Աբովյանում եւ Արտաշատում, այսօր ՀԽՀԿ գործադիր կոմիտեի նիստում հայտարարել է կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը։

Նախկին 10- ը՝ ֆուտբոլ, մինի ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, ատլետիկա, թենիս, սեղանի թենիս, շախմատ, բատդինտոն, լող մարզաձեւերին այս խաղերին ավելացել է եւս 7- ը՝ լողափնյա վոլեյբոլ, սպրոտային պարեր, գոլֆ, ձեռնագնդակ, բազկամարտ, հեծանվասպորտ եւ հրաձգություն։

Ստեփանակերտում կանցկացվեն ֆուտբոլի և վոլեյբոլի,, Գյումրիում, Աբովյանում` ֆուտբոլի, Վանաձորում` ձեռնագնդակի, Արտաշատում` թեթև ատլետիկայի մրցումները։ Հեծանվասպորտի մրցումները կանցնեն Երևան  Էջմիածին մայրուղում։

«Եթե նախորդ խաղերին մենք ունեինք մոտ 3200 մասնակից, ապա այսօրվա դրությամբ արդեն 4000 մասնակցի հայտեր կան, այն էլ՝ Սփյուռքից:  Ընդհանուր առմամբ՝ նախատեսում ենք մոտ 5000 — 5500 մարզիկ- մարզուհի»,- ասել է Համահայկական խաղերի կազմկոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը:

Կոմիտեի նախագահը  նշեց որ , համահայկական վեցերորդ խաղերի ջահի վառման պաշտոնական արարողությունը լինելու է հատուկ տոնակատարություն : Ջահը  կանցնի հայաշատ մի շարք քաղաքներով: Քանի որ խաղերը անցկացվում են Ցեղասպանության 100 – րդ տարելիցի տարում ջահի վառման արարողությունը  կրելու է խորհրդանշական բնույթ: Այդ աշխատանքները համակարգելու է կազմկոմիտեի անդամ, ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը:

Համահայկական ամառային վեցերորդ խաղերի գլխավոր մրցավարը  սպորտի վաստակավոր գործիչ, միջազգային կարգի մրցավար Դերենիկ Գաբրիելյանն է, գլխավոր ռեժիսորը  Արամ Սուքիասյանը, հեռուստատեսային ռեժիսորը՝ Հրաչ Քեշիշյանը:

Back to top button