ՀասարակությունՑեղասպանություն 100

Օբաման մի օր կճանաչի Հայոց ցեղասպանությունը. սփյուռքահայ

sonahakobyan
Ամեն տարի այս օրերին հարյուր հազարավոր հայերի, այդ թվում և` սփյուռքահայերի, սգո երթը լուռ շարժվում է դեպի Հայոց ցեղասպանության հուշակոթող: Ինչպես հայաստանաբնակները, այնպես էլ սփյուռքահայերն ու պարզապես օտարերկրացիները հատկապես այս օրերին իրենց բողոքի ձայնն են բարձրացնում Թուրքիայի ժխտողական քաղաքականության դեմ և պահանջում ճանաչել իրենց նախնիների իրականացրած ցեղասպանությունը:

 

Ցեղասպանության հուշահամալիրում այս օրերին հարյուր հազարավոր հայերի կողքին կարելի է տեսնել նաև օտարերկրացիների և Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին, ովքեր ամեն տարի ապրիլի 24-ին գալիս են Հայաստան՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու ամեղ զոհերի հիշատակին: Լիբանանից ժամանած մեր հայրենակիցները թեև ամեն տարի այս օրերին գալիս են Հայաստան, այս տարի, ի տարբերություն նախորդ տարիների, նրանք հաղթական տրամադրությամբ են այցելում ցեղասպանության հուշահամալիր:

Ամբողջ աշխարհում ընդունում և դատապարտում են Հայոց ցեղասպանությունը, իսկ այն պետությունները, որոնք դեռևս չեն ճանաչել պաշտոնապես, թող շարունակեն լռել, միևնույն է դրանից ոչինչ չեն շահելու, կարծում են Եգիպտոսից ժամանած մեր հայրենակիցները:

Ավստրալացի Լեն Ուիքը  ազգույթամբ հայ չէ, բայց ամուսնացել է հայ կնոջ հետ: Այս օրերին Հայաստանում է հայության կողքին և նորողություն է խնդրում, որ իր երկրի ղեկավարությունն այս օրերին ոչ թե Հայաստանում է, այլ՝ Թուրքիայում: Լեն Ուիքի ձեռքին նաև պաստառ կար, որով նա  Ավստրալիայի և Նոր Զելանդիայի ժողովուրդների անունից ներողություն է խնդրում՝ Ցեղասպանությունը ճանաչելու քաջություն չունեղցող իր ղեկավարների համար:

«Ես այսօր այստեղ եմ, որովհետև իմ երկրների՝ Ավստրալիայի և Նոր Զելանդիայի վարչապետներն այսօր Թուրքիայում են: Նրանք մասնակցում են Գալիպոլիի ճակատամարտի միջոցառումներին, քանի որ այդ տարիներին շուրջ 35 հազար բրիտանացի զինվոր է մահացել: Ես ուզում եմ ասել, որ այդ երկրների ժողովուրդները շատ անկեղծ ու հոգատար մարդիկ են: Նրանք արդեն ճանաչել և ընդունել են Հայոց ցեղասպանությունը: Իսկ իմ երկրների ղեկավարները չեն ճանաչում Հայոց ցեղասպանությունը, քանի որ վախենում են, որ Թուրքիան այլևս թույլ չի տա իրենց գնալ Գալիպոլի և հարգել իրենց զոհված զինվորների հիշատակը»:

Նա նաև հայտնեց, որ գիրք է գրել, որը նվիրված է Հայաստանին և ցանկություն ունի դրա հիման վրա ֆիլմ նկարահանել և աշխարհին ասել, թե ովքեր են հայերը և ինչ պատմություն ունեն: Իսկ ԱՄՆ-ի լոսանջելոսաբնակ հայազգի քաղաքացի Կարպիս Հովհաննիսյանը վստահ է, որ Թուրքիան ևս գիտակցում է, որ սխալ է թույլ տվել, բայց մտածում է, որ դրա հետևանքները չի կարող մարսել: Ինչ վերաբերում է ԱՄՆ նախագահին՝ Կարպիս Հովհաննիսյանը պարզապես  վստահ է, որ Օբաման ևս կճանաչի և կընդունի Ցեղասպանությունը, բայց դա ժամանակի խնդիր է:

Back to top button