Քաղաքական
Հայաստան կայցելի Բելգիայի արտաքին գործերի նախարարը
Ապրիլի 26-27-ը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան կայցելի Բելգիայի թագավորության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ Դիդիե Ռեյնդերսը:
Ապրիլի 27-ին Դիդյե Ռեյնդերսին կընդունի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը։
Նույն օրը տեղի կունենան ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Բելգիայի փոխվարչապետ, արտգործնախարար Դիդիե Ռեյնդերսի բանակցությունները, որոնց կհետևի համատեղ մամլո ասուլիս։
Բելգիայի փոխվարչապետը կայցելի նաև Ծիծառնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։