ՀասարակությունՑեղասպանություն 100

Ապրիլքսանչորսյան էկումենիկ արարողությունը՝ իտալական թերթերում

Իտալական թերթերը այսօրվա իրենց հրապարակումներում լայնորեն անդրադարձել են Իտալիայի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նախաձեռնությամբ կազմակերպված էկումենիկ արարողությանը տեղի ունեցած ապրիլ 24-ին Միլանի գլխավոր մայր եկեղեցում՝ Դուոմոյում: Արարողությանը ներկա էր եւ նախագահում էր Եվրոպայի ամենամեծ կաթոլիկ թեմի՝ Լոմբարդիայի արքեպիսկոպոս, Կարդինալ Անջելո Սկոլան:

Իտալիայի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պատասխանատու՝ Հայր Թովմա վարդապետ Խաչատրյանի հրավերով արարողությանը մասնակցում էին նաեւ Հյուսիսային Իտալիայի կաթոլիկ թեմերի թեմակալ առաջնորդներ, Լոմբարդիայի արքեպիսկոպոսարանի բարձրաստիճան ներկայացուցիչներ, Իտալիայում եւ Միլանում գործող ավելի քան 10 քույր եկեղեցիների թեմակալներ, պատասխանատուներ եւ ներկայացուցիչներ, քաղաքային, մարզային եւ նահանգային իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներ, Իտալիայում հավատարմագրված 10-ից ավել երկրների գլխավոր հյուպատոսներ եւ դեսպաններ, ինչպես նաեւ Իտալիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Սարգիս Ղազարյանը:

Back to top button