ՀասարակությունՑեղասպանություն 100

Ամերիկահայերը Օբամայից պահանջում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում տասնյակ հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել` պահանջելով նախագահ Օբամայից 1915թ. տեղի ունեցած սոսկալի դեպքերը ճանաչել որպես ցեղասպանություն: Փողոց դուրս եկած մարդանց թիվը հասել է մոտ 100.000-ի: Նրանք ծածանել են Հայաստանի ու այն պետությունների դրոշները, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանության փաստը:

«Մենք ցանկանում ենք, որպեսզի Օբաման ճանաչի, որպեսզի ամոթ զգա»,- ակցիայի մասնակիցներից մեկի խոսքերն է մեջբերել Ռիա Նովոստի-ն: Աղբյուրը հիշեցնում է, որ անգամ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Օբաման խուսափեց «ցեղասպանություն» եզրույթի օգտագործումից ու տեղի ունեցածն անվանեց «20-րդ դարի առաջին զանգվածային սպանություն»:

Back to top button