Ցեղասպանություն 100

Հարգանքի տուրք՝ Սեւակի հիշատակին

Լիլիթ Գասպարյան
«Ռադիոլուր»-Ստամբուլ
Այսօր հանրագնքի տուրք է մատուցվել նաեւ 2011-ի ապրիլի 24-ին ծառայության ժամանակ թուրք զինակցի կողմից սպանված Սեւակի հիշատակին: Հիշատակման արարողությունը տեղի է ունեցել Շիշլիի գերեզմանատանը, որտեղ հավաքված ողջ բազմությունը միասնաբար աղոթք է հնչեցրել Սեւակի հոգու հանգստության համար:

Չնայած Թուրքական դատարանը Սևակի մահը որակել էր ծառայակցի կողմից զենքի անվտանգության կանոնները չպահպանելու արդյունքում պատճառած պատահական մահ և Սևակի մահվան մեջ մեղադրվող Քվանչ Աղաօղլուին դատապարտել է 4 տարի 5 ամիս ազատազրկման, սակայն Սեւակի ընտանիքը որդու կասկածելի սպանությունը համարում է ցեղասպանության շարունակություն եւ որ Սևակի սպանության դատավարությունն անարդարությամբ է ավարտվել:

Հիշեցնենք, որ Թուրքիայի քաղաքացի ազգությամբ հայ Սևակ Շահին Բալըքչըն սպանվել է 2011-ի ապրիլի 24-ին Թուրքիայի Բաթման նահանգի Քոզլուքի շրջանի զորամասերից մեկում՝ պարտադիր զինվորական ծառայություն անցնելիս: Սևակը սպանվել է թուրք ծառայակցի կողմից:

Back to top button