Միջազգային

Օլանդ.Կարեւոր էր հանդիպել Երեւանում

marlenahovsepyan

Երևանում մեկնարկել է Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների հանդիպումը: Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսուա Օլանդը քննարկում են Ուկրաինական ճգնաժամը, Միստրալների հարցը և հրատապ այլ խնդիրներ: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, հանդիպման մեկնարկին Վլադիմիր Պուտինը փաստել է, որ ռուս-ֆրանսիական հարաբերությունները այժմ այնքան էլ լավ վիճակում չեն, և անհրաժեշտ է քայլեր ձառնարկել դրանց վերականգնման ուղղությամբ: Ռուսաստանի նախագահը նշել է, որ ֆրանսիացի պաշտոնակցի հետ մտադիր է քննարկել ռուս-ֆրանսիական հարաբերությունները, ինչպես նաև Մոսվայի հարաբերությունները Եվրամիության հետ:

«Իհարկե, անհրաժեշտ է լավագույն տարբերակով դուրս գալ ստեղծված իրավիճակից, պետք է առաջ շարժվենք Մինսկի համաձայնությունները կյանքի կոչելու հարցում», իր հերթին նշել է Ֆրանսիայի նախագահը: Օլանդը նշել է, որ երկկողմ օրակարգում կարևոր հարցեր են նաև Իրաքի, Իրանի, Սիրիայի և Լիբիայի շուրջ ստեղծված իրավիճակները: «Այդ իսկ պատժառով կարևոր էր հանդիպել Երևանում», ընդգծել է Ֆրանսիայի նախագահը:

Back to top button