ՀասարակությունՑեղասպանություն 100
Քուրդը պայքարում է՝ հանուն Արեւմտյան եւ Արեւելյան Հայաստանների միավորման
Գերմանիայում գործող Հյուսիսային Քուրդիստան/ Թուրքիա կազմակերպությունը որպես Օսմանյան պետության իրավահաջորդ Թուրքիային կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը առանց որևէ պայմանի, իր բոլոր հետևանքներով հանդերձ: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում զրուցել ենք կազմակերպության ներկայացուցիչ Հուսուֆ Աքարի հետ, ով հուշահամալիր է եկել «Մենք բոլորս հայ ենք» ցուցապաստառով ու նույն բովանդակությամբ թռուցիկներ բաժանել ներկաներին: