Ցեղասպանություն 100Քաղաքական

Բակո Սահակյանի ուղերձը՝ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ուղերձ է հղել Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ: «Մենք խորապես շնորհակալ ենք ու երախտապարտ բոլոր այն ժողովուրդներին ու պետություններին, ովքեր օգնության ձեռք մեկնեցին թուրքական յաթաղանից հրաշքով փրկված մեր հայրենակիցներին՝ ապաստան եւ ապրելու հնարավորություն տալով տասնյակ հազարավոր հայ ընտանիքների ու որբերի: Նրանք հետագայում դարձան այդ երկրների արժանի քաղաքացիներ` նշանակալի ներդրում ունենալով իրենց երկրորդ հայրենիքի զարգացման գործում: Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր իրենց ձայնը բարձրացրին բարբարոսների դեմ` մարդասիրական, բարոյական ու քաղաքական զորակցություն հայտնելով մեր ժողովրդին, ճանաչեցին ու դատապարտեցին Հայոց ցեղասպանությունը:

Հայ ժողովուրդը, որ աշխարհի ամենահին քաղաքակրթության կրողներից է, իր բազմադարյա պատմության ընթացքում տեսել է շատ արհավիրքներ, տարել անասելի զրկանքներ ու դիմակայել անհամար փորձությունների, սակայն երբեք չի կորցրել իր հույսն ու հավատը եւ ամեն անգամ դարձել է ավելի ամուր, ուժեղ ու իմաստուն: Ցեղասպանության ենթարկվելով և կորցնելով գրեթե ամեն ինչ` հայն աչքի լույսի պես պահել ու փայփայել է իր հավատքն ու լեզուն, մշակույթն ու ազգային ինքնությունը: Եվ դա օգնել է մեզ տարիներ հետո կերտել փառավոր հաղթանակներ եւ վերականգնել հայոց անկախ պետականությունը:

Այսօր Մայր Հայաստանը, ազատ ու անսասան Արցախը և հայրենանվեր Սփյուռքը միասին ու ձեռք ձեռքի կառուցում են իրենց կյանքի ճանապարհը. դա հայ ժողովրդի հավերժության ճանապարհն է, արդարության ու լույսի հաղթանակի ճանապարհը»:

Back to top button