Ցեղասպանություն 100Քաղաքական
ՀՀ ԱԳ նախարար.«Հայաստանը ողջունում է Գերմանիայի նախագահի արված հայտարարությունը»
ԱԳ նախարարի հայտարարությունը Գերմանիայի Նախագահի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ արված հայտարարության վերաբերյալ
Հայաստանը ողջունում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Գերմանիայի Նախագահ Յոահիմ Գաուկի` արված հայտարարությունը։
Այս քայլով Գերմանիան իր հարգանքի տուրքն է մատուցում՝ Առաջին համաշխարհային պատերազմի քողի տակ Օսմանյան կայսրությունում ցեղասպանված անմեղ հայերի հիշատակին։
Նախագահ Գաուկի հայտարարությունը կարևոր է ոչ միայն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման տեսանկյունից, այլև արժեքավոր ներդրում է ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միջազգային հանրության միասնական ջանքերում։