ԿարևորՑեղասպանություն 100Քաղաքական

Բարաք Օբաման այս անգամ օգտագործել է «մռայլ պահ» որակումը

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով հղված ուղերձում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ինչպես այս շաբաթ ավելի վաղ հայտարարվել էր, չարտասանեց «ցեղասպանություն» եզրը՝ բնութագրելու համար Օսմանյան կայսրությունում հայերի համակարգված սպանություններն ու տեղահանությունը՝ հերթական անգամ ընտրելով տեղի տալ Թուրքիայի ճնշմանը։

Ցեղասպանության հետ բառախաղ անող նախագահ Օբամայի տխուր ներկայացումը ցած է ընկնում ամերիկացի ժողովրդի արժանապատվությունից՝ ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։ Այս մասին փոխանցում է Asbarez-ը։

«Թեկնածու Օբաման ճիշտ էր, երբ ասաց, որ Ամերիկան արժանի է առաջնորդի, ով ճշմարտացիորեն կխոսի Հայոց ցեղասպանության մասին և ուժով կպատասխանի բոլոր ցեղասպանություններին։ Ցավոք, նա այսօր աշխարհին ապացուցեց, որ ինքն այդ նախագահը չէ»,- ասել է նա։ Համբարյանը հավելել է՝ այժմ հստակ է, որ Օբամայի՝ Անկարային հանգստացնելու սխալ փորձը միայն մեկուսացրեց Վաշինգտոնին։

Back to top button