Մշակույթ

Շառլ Ազնավուրը հանդիպել է Լիդիա տատիկին

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը Մոսկվայի «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահում տված համերգից հետո  հետնաբեմում հանդիպել է իր տարեց երկպագուի՝ Լիդիա Իվանովայի հետ: Հանրահայտ շանսոնյեն  տատիկին ջերմորեն ողջունել է, մեծ ծաղկեփունջ է նվիրել եւ ինչպես հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան», միասին նաեւ կատարել են ֆրանսիական հայտնի «Խաղալիք» կատակերգությունից երգ:

Լիդիա տատիկը, ով համացանցում հայտնի էր դարձել իր մետրոյում ֆրանսերեն երգերի կատարմամբ, շնորհակալություն է հայտնել հայտնի երգչին՝ չանտեսելու եւ իր համերգին հրավիրելու համար:

Ի դեպ, տատիկին ճանաչել են նաեւ համերգասրահում, եւ հանդիսատեսից շատերը ցանկություն են հայտնել նկարվել Շառլ Ազնավուրի, այսպես ասած, ոչ երիտասարդ երկրպագուհու հետ:

Back to top button