ԿարևորՑեղասպանություն 100Քաղաքական

Բուլղարիայի խորհրդարանում արգելված է Հայոց ցեղասպանության հարցի քննարկումը

hasmikdilanyan
«Վաղը՝ ապրիլի 24-ին, նախատեսված էր Հայոց Ցեղասպանության հարցը քննարկել Բուլղարիայի խորհրդարանում, սակայն, այսօր մեկ օր առաջ պարզ է դարձել, որ հարցի քննարկումն արգելված է»,-այդ մասին «Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» միջազգային ֆորումի ժամանակ հայտարարել է Բուլղարիայի Խորհրդարանի ներկայացուցիչ Բո Լեն սի Ռոն:

Հիշեցնենք, որ Բուլղարիայի խորհրդարանը ապրիլի 24-ին պետք է քննարկեր Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածները Ցեղասպանություն ճանաչելու հարցը: Առաջարկը խորհրդարան էր մտցվել ազգայնական ուղղվածություն ունեցող Ատակա կուսակցության փոխնախագահ Դեսիսլավ Չուկալովը:

Բուլղարիայի Խորհրդարանի ներկայացուցիչ Բո Լեն սի Ռոն հայտարարել է, որ չի հպարտանում իր խորհրդարանով, բայց հպարտ է իր համառությամբ ու պայքարը շարունակելու է Հայոց Ցեղասպանության ճանաչման համար, ուստի և անելու է ամեն ինչ: Նա նշել է, որ ութ անգամ առաջարկել ենք ճանաչել Հայոց ցեղասպանությունը բուլղարական խորհրդարանաում, բայց այս անգամ էլ կրկին դեմ են առել պատի:

«Ես հասկացա, որ Թուրքիայի դեսպանատան կողմից կա ահռելի ճնշում՝ չընդունելու համար: Ես սա որակում եմ որպես Բուլղարիայի ներքին գործերի մեջ կոպիտ ներխուժում: Պատմությունը չի կարելի խմբագրել ու փոխել, այլ հարկ է հիշե, ուսումնասիրել, որպեսզի դրանք չկրկնվեն այդ արյունալի էջերը.:

Back to top button