Հասարակություն

«Եթե խավարը չպատժվի, ապա այն կկրկնվի», Մայր տաճարում սուրբ Պատարգաին ասել է պատարագիչը

satikisahakyan

«100 տարիները պետք է կոչենք կյանքի տարիներ, իսկ կատարված ոճրագործությունը պետք է պատժվի։ Եթե խավարը չպատժվի, ապա այն կկրկնվի, ինչպես կրկնվում է Սիրիայում, Լիբանանում, Իրաքում։ Մենք կոչ ենք անում մարդկությանը ընդունել ոճիրը, ճանաչել ցեղասպանությունը։ Մենք կանք, մեր գոյությունը հոգեւոր հաղթանակի վկայությունն է»,- Մայր աթոռ սուրբ Էջմիածնում այսօր առավոտյան սուրբ Պատարագի ժամանակ իր քարոզում ասել է պատարագիչը՝ Ավստարլիայի եւ Նոր Զելանդիայի թեմի առաջնորդ  տեր Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը։

Այսօր երեկոյան Մայր աթոռի Բաց խորանում տեղի կունենա Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը:

Իսկ երեկ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահությամբ և հայ հոգևորականության մասնակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի էր ունեցել Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման՝ Հսկման կարգը։

 

Back to top button