ԿարևորՑեղասպանություն 100Քաղաքական

ԵԽԽՎ 171 պատգամավոր միացել է « «Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հիշատակման» հայտարարությանը

 «Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հիշատակման» ԵԽԽՎ հայտարարությանը միացել են աննախադեպ թվով՝ 171 պատգամավորներ 40 երկրներից, հայտնում է panorama.am- ը։ Հայտարարության հեղինակը ԵԽԽՎ-ում Ֆրանսիայի պատվիրակության անդամ, ԵԽԽՎ փոխնախագահ Ռենե Ռուքեն է։

«Ցեղասպանությունն աներևակայելի հանցագործություն է հասարակության համար, որը ստեղծված է հանդուրժողականության և մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանության վրա։ Այսպիսի հանցագործությունների վաղ կանխարգելումը կարող են վստահաբար կանգնեցնել հակամարտությունների, ողբերգությունների և մարդասիրական աղետների թեժացումը։ Հայոց ցեղասպանության հստակ և ժամանակին դատապարտման բացակայությունը մեծապես նպաստեց մարդկության դեմ հետագա հանցագործությունների՝ ինչպիսիք են Հոլոքոստի և այլ ցեղասպանոությունների կանխման ձախողմանը։

2015թ-ի ապրիլի 24-ին լրանում է Հայոց ցեղասպանության 100-ամյակը։ 1,5մլն հայեր զոհվեցին Օսմանյան կայսրության այս սարսափելի ոճրագործության հետևանքով։ Ներքոստորագրյալ խորհրդարանականները հարգանքի տուրք են մատուցում անմեղ զոհերի հիշատակին և դատապարտում են մարդկության դեմ բոլոր տեսակի հանցագործությունները և ցեղասպանությունները և խորապես ցավում են դրանց ժխտման փորձերի համար։

Ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելումը պետք է լինի մեր առաջնահերթություններից։ Միջազգային կարողությունների հետագա զարգացումն այս առումով օժանդակող է։ Եվրոպայի խորհուրդը կարևոր դեր ունի կատարելու՝ նպաստելով մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միջազգային ջանքերին։ Այն պետք է խրախուսի իր անդամ երկրներին՝ հաշտվել իրենց սեփական անցյալի հետ և հող նախապատրաստի ժողովուրդների միջև հետագա հաշտեցման համար»,- ասված է հայտարարության մեջ։

Back to top button