Շատերը չեն հասկացել ինչ է ցեղասպանությունը. Ռիժկով
Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգները իրավասու պահանջատեր դառնալու բոլոր հնարավորությունները: Մարզահամերգային համալիրում այսօր շարունակվող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Արևմտահայերի համագումարի նախագահ, ավստրիաբնակ Միջազգային իրավունքի մասնագետ Սուրեն Սերայդարյանը: Իսկ Ռուսաստանի Դաշնային խորհրդի անդամ, հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը նշել է, որ 100 տարվա ընթացքում շատերը դեռևս չեն հասկացել՝ ինչ է ցեղասպանությունը:
Երկու օր առաջ Ավստրիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղսապանությունը: «Ռադիոլուր»-ի հետ զրույցում Արևմտահայերի համագումարի նախագահ, ավստրիաբնակ Միջազգային իրավունքի մասնագետ Սուրեն Սերայդարյանը, ով մասնակցում էր «Ընդդեմ ցեղասպանություն հանցագործության» գլոբալ համաժողովին, նշեց, որ այս վերջին ամիսների ընթացքում Ավստրիան կարելի է ասել դիվանագիտական բախումների մեջ էր Թուրքիայի հետ: Պատճառը թերևս այն է, որ Ավստրիայում ապրում են չորս հարյուր հազար թուրքեր:
Սակայն Ավստրայի խորհրդարանը որոշեց, որ ամեն ինչ պետք է կոչել իրենց անուններով և ճանաչեցին Հայոց ցեղսապանությունը: Զրուցակիցս նշում է, որ Ավստրիայի խորհրդարանի պատգամավորները Թուրքիայի հյուպատոսին փորձում էին համոզել, որ իրենք աշխատանք չեն տանում Թուրքիայի դեմ, այլ փաստն են արձանագրում: Արևմտահայերի համագումարի նախագահ, Սուրեն Սերայդարյանը նշում է, որ Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներն ունե բոլոր հնարավորությունները՝ դառնալու իրավասու պահանջատերը: Արևմտահայերի համագումարն այդ ուղղությամբ աշխատանքներ է տանում: Մասնավորապես, վերջին երեք տարվա ընթացքում համագումարն թուրքական 12 հասարակական կազակերպությունների հետ երկխոսություն է սկսել:
Ըստ նրա «Այդ կազակերպությունները ճանաչում են Հայոց ցեղասպանությունը, և իրենց կառավարությունից պահանջում են նույնն անել, ավելին` խոսում են փոխհատուցման անհրաժեշտության մասին»:
100 տարվա ընթացքում շատերը դեռևս չեն հասկացել՝ ինչ է ցեղասպանությունը: Այս մասին էլ լրագրողների հետ զրույցում ասաց Ռուսաստանի Դաշնային խորհրդի անդամ, հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը: Լրագրողների հարցին` ի՞նչ կցանկանար ասել Թուրքիային և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, ով այս տարի ևս, ամենայն հավանականությամբ, կխուսափի արտասանել «ցեղասպանություն» բառը, Ռիժկովը պատասխանեց, որ նրանք ոչինչ չեն հասկանում: Այնինչ վաղուց ժամանակն է:
Նրանք ոչինչ չեն հասկանում: Այնինչ վաղուց ժամանակն է: Ինչ վերաբերում է նրան, թե ինչու Թուրքիան առ այսօր չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ապա կասեմ, որ վախենում է հայերի նյութական հավակնություններից: Ռուս պաշտոնյան նկատեց, որ ԱՄՆ-ն մեծ երկիր է, և որքան էլ Հռոմի Պապի՝ օրեր առաջ մատուցած պատարագը կարևոր էր, սակայն միջազգային ճանաչման և դատապարտման համար Միացյալ Նահանգների կողմից Ցեղասպանության ընդունումը պակաս կարևոր չէ:
Փաստաբան Կարո Քամարյանն էլ, ով Հայաստան էր ժամանել ԱՄՆ Կալիֆորնիա նահանագից, ասում է, որ Օբաման այս ընթացում ունենացավ վարկանաիշային անկում, ու թուրքական շահերը ավելի վեր դասեց հայկական հարցից:
Թուրքիան վախենում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը նաև իրավական նորմերից ելնելով, քանի որ ճանաչումից հետո չի կարող պատկերացնել, թե ինչ կպահանջեն իրենցից: