Ճանաչել ցեղասպանությունը բխում է թուրք ժողովրդի շահերից. Քերոլայն Քոքս
«Ես անձնապես շատ ցավում եմ ու տխուր եմ, որ ներկայացնում եմ մի խորհրդարան, որի կառավարությունը այսօր հրաժարվում է ճանաչել Հայոց Ցեղասպանությունը, համոզված եմ, որ ամոթ է»,- «Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» միջազգային ֆորումում իր ելույթ այսպես է սկսել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային իռլանդիայի Միացյալ թագավորության լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը, ով նաև հիշեցրել է, որ Հայոց Ցեղասպանությունն արդեն ճանաչել են Ուելսն ու Շոտլանդիան:
Այսօր էլ եւս մեկ Ցեղապանության փորձ Ադրբեջանն է անում՝ ցանկանալով վերացնել հայերին իրենց պատմական հողից՝ Արցախից: Ինձ համար մեծ պատիվ է եղել լինել ձեր ժողովրդի հետ, լինել ճակատում՝ պահպանելով ազատությունը, շնորհակալություն Արցախի ժողովրդին»,- հայտարարել է բարոնուհի Քերոլայն Քոքսն ու խոստովանել, որ միշտ խոնարհված ու ոգեշնչված է իրեն զգում հայոց հողում:
«Դուք փյունիկ եք, որ ոչ միայն վերապրում եք, այլ ստեղծում եք քայքայման փշուրներից, բայց Ադրբեջանը ցավոք, շարունակում է սպառնալ ու սպանել»:
Ի դեպ, իր ելույթում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային իռլանդիայի Միացյալ Թագավորության լորդֆերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը ևս հիշատակել է այն թուրքերին ու Թուրքիայում բնակվող հայերին, ովքեր ինչպես 1915թ, այնպես էլ այժմ ճշնարտության կողքին են: Նա կոչ է արել հիշել Հայոց Ցեղասպնությանը զոհ գնացած հայերին ՝ կարևորելով հատկապես ժողովրդարական պետությունների խորհրդարանականների օգտագործելով ՝ ազատությունը՝ պայքարել Ցեղասպնությունները ժխտողների դեմ: Բարոնուհու համոզմամբ՝ թուրք ժողովրդի շահերից է բխում նաև ճանաչել Ցեղասպանությունը: