ԿարևորՔաղաքական

Գործընթացը գերհասունացել է, Լավրովը ԼՂ կարգավորման մասին

«Մենք հանդես ենք գալիս Ղարաբաղյան հակամարտության լուծման և այդպիսով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման  օգտին»,-  հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

Բարձրաստիճան դիվանագետը  Sputnik, «Эхо Москвы» и «Говорит Москва» ռադիոկայանների լրագրողների հետ զրույցում ընդգծել է, որ «Ռուսաստանն  արել է և շարունակելու է  անել ավելին, քան որևէ մեկը, որպեսզի գտնվեն շատ բարդ, բայց  իրականում կարգավորվող այս ճգնաժամի հանգուցածուծման ուղիները: Մենք շարունակում ենք աշխատել Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:Կա հնարավորություն գտնելու բոլորի համար ընդունելի հիմքեր առաջ շարժվելու համար»,- ասել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ շարունավում են շփումները Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հետ: «Ակնկալում ենք, որ առաջիկա երկխոսությունը  թույլ կտա ամեն դեպքում թափ հաղորդել գործընթացին, որը, իմ կարծիքով, արդեն գերհասունացել է»,- ասել է Սերգեյ Լավրովը:

Back to top button