Ցեղասպանություն 100Քաղաքական

Դատապարտել Ցեղասպանությունների բոլոր տեսակները. Իզաբել Դինգիզյանի կոչը

hasmikdilanyan
Ֆորումի մասնակիցներին իր տատի անցած գաղթի ճանապարհի պատմությունն է ներկայացրել Շվեդիայի խորհրդարանի նախագահի երրորդ տեղակալ մեր հայրենակից Իզաբել Դինգիզյանը: Նա պատմել է, թե ինչպես է 12-ամյա Իզաբելը 1915թ հանդիպել ջարդի սարսափելի տեարանների, կորցրել մորն ու բոլոր հարազատներին:

«Իմ տատիկը հազարավոր հայերի հետ անտանելի տառապանքներ է կրել, անապատի միջով քայլել է ժամերով»,- հայտարարել է «Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» միջազգային ֆորումի ժամանակ հայտարարել է Իզաբել Դինգիզյանը, ով նաև նշել է, որ իր անունը Իզաբել են կնքել՝ ի պատիվ իր տատիկի, ով մահկանացուն կնքել է 104 տարեկանում՝ ողջ կյանքում աչքի առաջ ունենալով 1915թ ամբողջական պատկերը: «Շվեդիայի խորհրդարանը կոչ է արել ճանաչել Հայոց Ցեղապսանությունը»,- հայտարարել է Շվեդիայի խորհրդարանի նախագահի երրորդ տեղակալ Իզաբել Դինգիզյանը՝ խոսելով նաև այն թուրքերի մասին, ովքեր 1915թ դեմ են գնացել Օսմանյան կայսրությանն ու հրաժարվել են հանցանք գործելուց:

Իր ելույթի վերջում Շվեդիայի խորհրդարանի ներկայացուցիչը կոչ է արել Դատապարտել Ցեղասպանությունների բոլոր տեսակները:

Back to top button