ԿարևորՏեսանյութերՑեղասպանություն 100Քաղաքական

Ադամ Շիֆը մեկ ժամ ընթերցել է Հայոց ցեղասպանության զոհերի անունները

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆն ապրիլի 22-ին մի ամբողջ ժամ է հատկացրել Հայոց ցեղասպանության 1.5 մլն զոհերից 1.000-ի անունն ընթերցելու համար: Ինչպես նշում է asbarez.com-ը, իր հայանպաստ գործունեությամբ հայտնի կոնգրեսականն ընթերցել է այն նահատակների անունները, որոնց մասին տվյալները նախապես գրանցված են եղել պաշտոնյայի առաջարկած առցանց հասցեում:

«Մեկ ժամում ես ի վիճակի եղա ընթերցել Հայոց ցեղասպանության զոհերի միայն չնչին մասի անունները: Բոլորի անուններն ընթերցելու համար կպահանջվեին շաբաթներ: Սակայն ես լիահույս եմ, որ այս քայլով կնպաստեմ հասարակության ուշադրությունն այդ սոսկալի հանցանքի կողմը հրավիրելուն»,- ասել է Շիֆը: Հիշեցնենք՝ երեկ հայտնի է դարձել, որ Բարաք Օբաման հայերի համար խորհրդանշական այս տարում ևս 1915-ին տեղի ունեցած դեպքերը չի բնորոշի որպես «ցեղասպանություն»:

Back to top button