ԿարևորՄիջազգայինՑեղասպանություն 100

Դոդիկը չի կարողանում ժամանել Երեւան. Թուրքիան արգելքներ է հարուցում

Բոսնիայի եւ Հերցեգովինայի սերբիական հանրապետության նախագահ Միլորադ Դոդիկը, ով այսօր պետք է պաշտոնական այցով ժամաներ Երեւան, մոտ երկու ժամ է, ինչ գտնվում է Բուրգասի օդանավակայանում, հաղորդում է  բոսնիական Nezavisne Novine պարբերականը:

Պատճառը Թուրքիայի տարածքով թռիչքի թույլտվության արգելքն է:

Ավելի վաղ Դոդիկը ստացել էր Թուրքիայի տարածքով Երեւան ժամանելու թույլտվություն:

Հիշեցնենք, որ  Միլորադ Դոդիկը Հայաստան էր ժամանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին:

Հիշեցնենք, որ օրերս Սերբիայի խորհրդարանը բանաձեւ էր ընդունել, որով Օսմանյան կայսրությունում տեղի ունեցածը որակել էր որպես ցեղասպանություն:

Back to top button